-
IRNA գործակալությունը հրապարակել է ֆոտոշարք, որտեղ երևում է, թե ինչպես է իրանական բանակը Ղազվին քաղաքից զրահատեխնիկա տեղափոխում դեպին երկրի հյուսիս-արևմուտք՝ սահմանային շրջաններում անվտանգությունն ուժեղացնելու նպատակով:
-
Թուրքիայից աջակցություն ստացող ուժերը հարձակվել են Սիրիայի քրիստոնեական Ալ Սուքայլաբիե քաղաքի վրա, գրում է almasdarnews.com-ը։
-
Էլեկտրականության թույլ միացման պատճառով այրվել է Թուրքիայի Քասթամոնու նահանգի Թեփերհեման գյուղը՝ հայտնում է İHA գործակալությունը։ Նախնական տվյալներով՝ այրվել է 10 տուն և մեկ մզկիթ։
-
ԱՄՆ սենատոր Թոդ Յանգը հանդիպել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) անդամների հետ: Սենատորն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան դադարեցնելու անհրաժեշտությունը:
-
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն (1000+) արդեն սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը՝ ֆեյսբուքում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
-
«Միշտ զգոն ենք, բոլորս կռվում ենք մեր հայրենիքի համար», - ասում է հայ զինվորը, մյուսն էլ ավելացնում. «Տրամադրություններս բարձր է, դուխներս՝ տեղը»։
-
Ես վիրավոր չեմ, ինձ հանձնարարված պարտականությունների շրջանակում, նաև կամավոր կատարում եմ համապատասխան խնդիրներ՝ ասել է ՀՀ ՊՆ նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը։
-
Իտալիայի Տրենտո շրջանի ևս մեկ համայնք՝ Նոգարեդոն, ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:
-
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարել է, որ անցած գիշեր գնդակոծցել է Խարկովում Ադրբեջանի հյուպատոսարանի շենքը՝ դռան և պատուհանների վրա վեց փամփուշտ է արձակվել:
-
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պաշտոնանկ է արել Կենտրոնական բանկի նախագահ Մուրադ Ույսալին: Որոշումն ընդունվել Թուրքիայի ազգային տարադրամի՝ լիրայի փոխարժեքի աննախադեպ անկման կապակցությամբ: